Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թոմաս դե Վաալի «Ադրբեջանի կատարյալ փոթորիկը» հոդվածը. դիտարկումներ

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունվարի 19-ին ԱՄՆ Կարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղի փորձագետ Թոմաս դե Վաալը Ադրբեջանի վերաբերյալ բավական ծավալուն հրապարկմամբ է հանդես եկել: Լինելով մեր տարածաշրջանի գծով մասնագետ՝ դե Վաալը նման խիստ որակումներով ու գնահատականներով նյութ, կարծես առաջին անգամ է հրապարակում:

Վելուծաբանի հոդվածն ունի մի քանի առանձահատկություններ, որոնցից մենք կանդրադառնանք մի քանիսին:

Հեղինակը շատ հիմնավոր կերպով նկարագրում է այն ետնապատկերն ու սկզբնապատճառները, որոնք հանգեցրել են այսօր Ադրբեջանում ձևավորված իրավիճակին. մասնավորապես՝ «... Տնտեսական հանկարծակի անկման արդյունքում երկրի տարբեր գյուղաքաղաքներում բռնկված ցույցերն ուղեկցվեցին ուժի կիրառմամբ և ձերբակալություններով: Ոչ պետական հեռուստաընկերությունների տեսանյութերում ներկայացվում են տեսարաններ, որոնք ծայրաստիճան նման են Թունիսից մինչև Տաջիկստան տեղի ունեցող իրադարձություններին. ոստիկանությունը կատաղած ամբոխի դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործում»:

Որպես այս ամենի պատճառ՝ հեղինակը նշում է, որ «Ադրբեջանի բյուջեի եկամտային մասի մոտ երեք-չորրորդը գոյանում է նավթի վաճառքից», իսկ նավթի գները ընկնում են. այսօր դրանք կազմում են 27,6 $, մինչդեռ «Ադրբեջանն իր այս տարվա բյուջեն կառուցել է 50 $ կանատեսման վրա»:

Ավտորիտար երկրների համար սա անթույլատրելի է, քանի որ, եթե քաղաքացիները իշխանություններին կներեն կեղծված ընտրությունները, իրավունքի խախտումները, օրենքների անտեսումը, սակայն չեն ների ու հանդուրջի իրենց ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Փաստացիորեն դա այն վարձն է, որ Ադրբեջանի նման երկրի ղեկավարությունը տալիս է իր քաղաքացուն՝ խախտելու համար նրա իրավունքներն ու ազատությունները

Այս պարագայում հեղինակը իրավամբ նշում է. որ այստեղ կարևորը այն է, թե, երբ «տնտեսական ցույցերը» կվերածվեն «քաղաքականի»:

Ըստ դե Վաալի, այսօր «... ադրբեջանցիները շատ զայրացած են այն բանի վրա, թե ինչպես անցած տարիներին երկրի նավթադոլարներն անհետացան օֆշորային գոտիներում կամ այնպիսի հավակնոտ ծրագրերի իրագործման արդյունքում, ինչպիսին Եվրոպական խաղերն էին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքականությունը շատ հանգիստ էր, քանի որ նախագահ Ի.Ալիևը ոչնչացրել էր անգամ ձևական ընդդիմությանը: Նրա ռեժիմը քննադատող մարդու իրավունքների պաշտպանները, լրագրողները և երիտասարդ ակտիվիստները վերջին երկու տարիներին ձերբակալվել են: Սակայն այդ իրադրությունը խափուսիկ է: Ընդամենը 20 տարի առաջ Ադրբեջանի քաղաքական կյանքը քաոսային և անկայուն էր, ինչին վերջ դրվեց ամենազոր Հեյդար Ալիևի հմտությունների շնորհիվ: Իլհամ Ալիևը՝ Հ.Ալիևի որդին...երբևէ չի եղել այն հզոր միապետը, ինչպիսին իր հայրն էր. նա «էլիտայի առանցք» կամ «հավասարների մեջ առաջին»-ը չի եղել, հանդես չի եկել որպես միջնորդ բարձրաստիճան շահամոլ պաշտոնյաների միջև վեճերը կարգավորելու հարցում:

Այս ամենի արդյունքում ռեժիմի մեջ ճեղքեր են գոյացել»: Որպես ռեժիմի թուլացման տեսանելի նշան՝ Թոմ դե Վաալը հիշատակում է 2015 հոկտեմբերին Ադրբեջանի ազգային անվտանգության երկարամյա նախարարի պաշտոնանկության, նրա և այդ համակարգի բազմաթիվ աշխատակիցների ձերբակալության ձաստերը: 

Սովորաբար ավտորիտար երկրներում Ազգային անվտանգության ծառայությունը և ներքին գործերի կառույցները այն հիմնական հենքն են, որի վրա հենվում են բռնապետերը: 

Ադրբեջանում նման իրավիճակի զարգացումը ցույց է տալիս առնվազն այն մասին, որ պետական կառավարման համակարգը միաբան չէ, ավելին՝ այնտեղ հավանաբար առկա են լատենտ լրջագույն խնդիրներ, որոնք կարող են անդրառանալ այդ երկրում իշխանական համակարգում ուժային վերադասավորման վրա:

Շարունակելով Ադրբեջանի վիճակի վերաբերյալ բավական օբյեկտիվ գնահատականները՝ դե Վաալը նշում է, թե «Ադրբեջանի երկու ամենամոտ գործընկերների՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև հակադրության արդյունքում Ադրբեջանը հայտնվել է ծանր իրավիճակում:... Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը երրորդ հարվածն էր», որ հասցվեց Բաքվին:

Որպես Ադրբեջանի համար, ուր տնտեսական իրավիճակի դրական տեղաշարժեր դժվար տեղի ունենան, նման իրավիճակից ելքի «խաղաթուղթ»՝ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբանն ներկայացնում է նախ «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ չլուծված հակամարտությունը, ապա քաղաքական իսլամի գործոնը»: Երկուսն էլ արկածախնդիր ու պայթյունավտանգ սցենար են խոստանում, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%