Ճապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ոչնչացնել նախկինում ձեռք բերված կորոնավիրուսային դեղամիջոցների մոտ 77%-ը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 մլրդ իեն (մոտ 1,93 մլրդ դոլար), հայտնում է Kyodo գործակալությունը։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Ճապոնիայի կառավարությունը 5,6 միլիոն մարդու համար դեղահաբեր է գնել տարբեր արտադրողներից: Մինչ օրս մոտավորապես 4,3 միլիոն մարդու համար նախատեսված դեղամիջոցները մնում են չօգտագործված։
Kyodo գործակալության կողմից վկայակոչված հանրային տվյալների համաձայն, Ճապոնիայի կառավարությունը գնել է Xocova դեղամիջոցը 2 միլիոն մարդու համար, Lagevrio դեղամիջոցը 1,6 միլիոն մարդու համար, իսկ Paxlovid դեղամիջոցը 2 միլիոն մարդու համար։ Մինչև մարտի 31-ը չօգտագործված են մնացել Xocova-ն՝ 1,77 մլն մարդու, Lagevrio-ն՝ 780 հազար մարդու, Paxlovid-ը՝ 1,75 մլն մարդու համար:
Բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետից հետո:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live