ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 13-ին, ժամը 10:29-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1958 թ.) մոտ 10 մետր դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live