Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկության դասական ոճում հաղթողները հայ մարզիկներն են
СПОРТԾաղկաձորում շարունակվում է զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը. երկրորդ օրը կայացան դահուկասահքի դասական ոճի կանանց 5կմ և տղամարդկանց 10կմ մրցավազքերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը կրկին անգերազանցելի էր: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սեյեդ Սեյն է:
Կանանց դասական մրցավազքում առաջին տեղում Կատյա Գալուսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:
Հունվարի 22-ին կկայանան զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը` արագավազքի մրցումները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



