ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է.
«Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Դա մի բան է, որով քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»: