Հարի Քեյնը վնասվածք է ստացել
СПОРТՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեջքի վնասվածք է ստացել եւ չի օգնի գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում, հաղորդում է Sky Sports-ը։
30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մայիսի 8-ին «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (1:2): Նա դեռ չի վերականգնվել։
«Բավարիան» Գերմանիայի առաջնության վերջին տուրում մայիսի 18-ին կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։
Հաջորդ շաբաթ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է հրապարակի նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։
Հունիսի 3-ին Անգլիայի թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի, հունիսի 7-ին՝ Իսլանդիայի հետ։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



