Բժիշկները խոսել են չափազանց առողջարար չրի մասին, որն անհրաժեշտ է ամեն օր օգտագործել առողջ և հիանալի մարզավիճակում լինելու համար, հայտնում է Sports.kz-ը՝ Rbc.ua-ին հղումով։
«Բժիշկներն անվանել են ամենաառողջ չիրը՝ կերեք ամեն օր մի բուռ և տեսեք արդյունքը»,- ասվում է Rbc.ua կայքի հոդվածի վերնագրում։
Չորացրած մրգի օգտակարության մասին նշել է ԱՄՆ-ից բժիշկ Լյուսիա Գարսիան, գրում է Quora-ն։ Խոսքը, ըստ բժշկի, սեւ չամիչի մասին է, որն արտադրվում է խաղողի մուգ սորտեր չորացնելու միջոցով։ Վերջինս սովորաբար օգտագործվում է կարմիր գինիների արտադրության համար, սակայն դրանից պատրաստում են նաև չամիչ։
Որո՞նք են չամիչի օգուտները:
Չորացրած պտուղը պարունակում է մոտ 15% ածխաջրեր, որոնցից ֆրուկտոզան կազմում է 57%-ը, իսկ գլյուկոզը՝ 43%-ը, որն ուղղակիորեն կարող է օրգանիզմին ապահովել առօրյա գործունեության համար անհրաժեշտ էներգիայով։ Սև չամիչը վիտամին C-ի հիանալի աղբյուր է: 100 գրամը պարունակում է 464 մգ վիտամին C, ինչը տասն անգամ ավելի է, քան մրգերի և բանջարեղենի մեծ մասը:
Ինչպես է սև չամիչն ազդում առողջության վրա
Հետազոտությունները ցույց են տվել, որ սև չամիչը հարուստ է բիոֆլավոնոիդներով, որոնք կարող են փափկացնել արյունատար անոթները, բարելավել արյան անոթների թափանցելիությունը և շատ օգտակար են սրտանոթային և ուղեղային շրջանառության առողջության համար: Բժիշկը վստահ է, որ սև չամիչը ցածր կալորիականությամբ, շատ սննդարար է։ 100 գրամը պարունակում է ընդամենը 46 կալորիա։
«Ամեն օր մի բուռ սև չամիչ ուտելը հիանալի ընտրություն է առողջության համար»,- եզրափակել է բժիշկը։