Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում
ЭКОНОМИКАԵվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում՝ Բորդո քաղաքից 20 կմ դեպի հարավ։
«Հորիզեո» անվանումը կրող նախագիծը պետք է արտադրի 1 ԳՎտ էլեկտրականություն, ինչպես ատոմային ռեակտորը։
Էլեկտրակայանի օպերատորների խոսքով՝ կայանը արտադրելու է այնքան էլեկտրաէներգիա, որքան բավարար է 600 հազար բաժանորդների ամբողջական սպառումն ապահովելու համար, սակայն հայտնի է, որ արևային այս կայանի էլեկտրաէներգիան շարքային բաժանորդների համար նախատեսված չի լինելու, այլ վաճառվելու է բացառապես արդյունաբերողներին և ձեռնարկություններին։
Նախագծի ահռելի մակերեսը ենթադրում է անտառային հսկա տարածքների հատում։ Կայանի շինարարության համար անհրաժեշտ է մաքրել 1200 հեկտար տարածք, ընդ որում շինարարության թույլտվության ստանալու հայտը ներկայացվել է մի քանի օր առաջ, այն օրենքից, որը սահմանափակում է նման նախագծերի մակերեսը Եվրամիությունում։
Նախագծի տնօրենն ընդգծում է, թե այս կայանի իրականացումը կարագացնի էներգետիկ անցումը դեպի վերականգնվող էլեկտրաէներգիա։
Տեղական մակարդակով նախագիծը բախվում է բազմաթիվ հակառակորդների հետ՝ անտառային և գյուղատնտեսական միությունները, որսորդների և շրջակա միջավայրի պաշտպանների ասոցիացիաները, որոնք արդեն դատական հայցեր են ներկայացրել։ Այսպես, թե այնպես «Հորիզեո» նախագծի իրացումը բավականին բարդ է լինելու, սակայն ֆրանսիական իշխանությունները վճռական են տրամադրված։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան