Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման համար:
Ինչպես նշում է iranintl.com կայքը, Զարիֆի կարծիքով՝ ավիացիոն մասերի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն են ուղղաթիռի կործանման պատճառ։
Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի հասանելիությունը ժամանակակից ավիացիոն մասերին՝ այդպիսով ներգրավելով ԱՄՆ-ին կիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիաաղետի մեջ, որի հետևանքով զոհվել է Էբրահիմ Ռաիսին և նրա շրջապատը, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:
«Երեկվա ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է, քանի որ նրա պատժամիջոցների պատճառով Իրանին արգելված է ձեռք բերել ավիացիոն հիմնական մասերը», - ասել է Զարիֆը հարցազրույցի ժամանակ։
Bell 212 ուղղաթիռը, որը Վիետնամի պատերազմի ժամանակաշրջանի UH-1N Twin Huey-ի քաղաքացիական ադապտացիան է, վթարի է ենթարկվել թանձր մառախուղի մեջ՝ անցնելով լեռնային տեղանքով:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։