Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ սկսեմ իր մասին պատմել, հավանաբար մեկ ամբողջ գրքի էջերը բավարար չեն լինի: Իրեն փոքրուց Աբուլ ենք ասել: Նույնիսկ մի անգամ պատերազմից առաջ չէր ստացվում իր հետ կապվել, զանգահարեցի զորամաս, երբ Ալբերտի անունը տվեցի, արձագանքեցին՝ կայարանցի Աբո՞ւլը, իրեն այդպես էին ճանաչում: Իր պապիկի անունն էր կրում, նա զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Սպասված ու սիրված երեխա էր բոլորի կողմից: Աշխույժ էր, ժիր, ճարպիկ, նախանձելի երիտասարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիետան՝ Ալբերտի մայրիկը:

Նշում է՝ որդին ընդունակ երեխա էր, երեք տարեկանից արդեն կարողանում էր րոպեներով հստակ ասել, թե ժամը քանիսն է: «Կարդալու հետ սեր չուներ, բայց բավական էր մի հայացք գցեր խնդրին և այն լուծում էր: Դպրոցում սովորելու շրջանում իր հետաքրքրությունը տարբեր ուղղություններով էր, բայց վերջում որոշեց ծրագրավորումն ընտրել: Չեմ կարող ասել, որ դպրոցում սովորելու տեսանկյունից փայլում էր, բայց լավ եմ հիշում մի դեպք, երբ մի անգամ իմ աշխատանքի վայր իր երկու ուսուցիչները եկան: Դասղեկը մյուս ուսուցչին ծանոթացրեց ինձ հետ, ասաց՝ Ալբերտի մայրիկն է: Նա էլ արձագանքեց՝ սովորելու տեսանկյունից գուցե շատ բան ասել չեմ կարող, բայց ամենակարևորը՝ նա շատ լավ մարդ է»:

Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտն ընդունվում է Ագրարային համալսարանի վարժարան: Այն ավարտելուց հետո՝ նույն համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» ֆակուլտետի «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» բաժինը: Մայրիկն ասում է՝ մեկ օր, սակայն, համալսարան ոտք չի դրել, ընդունվելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Իր նպատակներն ու ցանկությունները ծրագրավորման շուրջ էին պտտվում: Այդ ընթացքում նաև ծրագրավորում էր սովորել»: 2019 թ. հուլիսի 24-ին Ալբերտը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն: Ծառայում էր Հադրութում: «Իր ընկերներից շատերն ազատվել էին ծառայությունից: Քույրիկն իրեն մի անգամ ասաց՝ հետո դու գլուխդ բարձր, հպարտ ես քայլելու: Շատ լավ էր ծառայում: Հագուստը կոկիկ ու մաքուր պետք է լիներ, այսպես ասեմ, եթե իր վրա փոշի լիներ, տեսակապով մեզ չէր զանգահարի: Պետք է միշտ փայլեր: Խստապահանջ էր ինքն իր հանդեպ»: Տիկին Մարիետայի խոսքով, ծառայության ընթացքում որդին երբեք չի տրտնջացել, դժգոհել:

«Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, միայն գիտեինք, որ ինքը լավ է: Նույնն էլ՝ պատերազմի ժամանակ: Անգամ զրույցներից մեկի ժամանակ իրեն հարցրեցի՝ Աբ ջան, կողքիդ ո՞վ կա, ո՞ւմ հետ ես, որտե՞ղ, որ ես հասկանամ, թե ումից կարող եմ հարկ եղած դեպքում ինֆորմացիա ստանալ, նա միայն պատասխանեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, իսկ սեպտեմբերի 25-ին Ալբերտի հերթափոխն էր, պետք է դիրքեր բարձրանային: «Տղաները կարանտինի մեջ էին, համավարակի շրջանն էր, ինքը պետք է արձակուրդ գար, բայց թույլ չտվեցին: Սեպտեմբերի 25- ին մեր զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, մեզ այս անգամ երևի երրորդ գիծ կտանեն: Միշտ առաջին գծում էին լինում: Հարցրեցի՝ դա լա՞վ է, թե՞ վատ: «Մա՛մ, դե, ավելի հանգիստ կլինի»:

Սեպտեմբերի 26-ին արդեն ինչ-որ լուրեր էի կարդացել տագնապի մասին, երբ երեկոյան զրուցում էինք, հարցեր տվեցի իրեն, նա էլ պատասխանեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, երևի ներքևում՝ զորամասերում է: Մեզ ոչինչ չասաց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի լուրը ստացանք: Ժամը 12-ի կողմերը զանգեց: Ալբերտն իր զգացմունքները ցույց տվող չէր, ասենք, կամաչեր ասել՝ մամա ջան: Բայց սեպտեմբերի 27-ի զանգի ժամանակ ասաց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ, դուք չզանգեք: Մի տեսակ գոռալով էր խոսում: Մի քանի օր իրենից լուր չունեցանք, տարբեր մարդկանց միջոցով իրեն գտանք, զանգեց, խոսեցինք: Ասաց, որ ապահով տեղում են: Ամեն անգամ խոսելիս ձայնը հանգիստ էր, լարվածություն չկար, կողքից ձայներ չէին լսվում, ինքն ասում էր, որ ապահով տեղում է, մենք էլ վստահում էինք իր խոսքին: Երբ զրույցների ժամանակ հուզվում էինք, լալիս, արձագանքում էր՝ ինչո՞ւ եք լացում, դուք մեզ դրանով ավելի եք թուլացնում:

Ամեն օր իր զանգելուց, կարծես, իրեն գտնում էինք: Մի անգամ զանգ չկար իրենից, իր զանգած տարբեր համարներին զանգահարեցի, երևի հրամանատարը պատասխանեց, ասացի՝ Խաչատրյան Ալբերտի մայրն եմ, կողքից լսել էր իմ ձայնը, ասաց՝ ես եմ: Ձայնը լսեցի ու, կարծես, նորից գտա իրեն»: Ալբերտի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 24-ին: «Ամեն անգամ զանգելուց կարծես ստաբիլ ժամը յոթին զանգեր, այդ օրն ուշացավ զանգը, մեզ մոտ տագնապային զգացողություն էր: Երբ զանգահարում էր, աշխատանքից տուն վերադառնալիս իր հետ զրուցում էի մինչև տուն հասնելս: Իր ձայնը մի տեսակ տարօրինակ էր, ուրիշ: Խնդրեց հեռախոսահամարը լիցքավորել, քույրիկը նույն պահին արեց: Հոկտեմբերի 25-ին սպասում էի իր զանգին, բայց չզանգեց: Ընկերներն են պատմում, որ որոշ ժամանակ առաջ գնացել ու ինչ-որ իրեր են բերել, Ալբերտը պատգարակ էլ է բերել: Ասում են՝ հետո այդ պատգարակով են իրեն իջեցրել»:

Ալբերտը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 30-ն իրեն գտանք: Երբ մեկ օր չզանգեց, ամբողջ գիշեր բոլոր հնարավոր համարներով զանգահարում էի: Միայն մեկի հետ կապվեցի՝ հրամանատարն էր կամ սպան, չգիտեմ, ներկայացա, թե ում մայրն եմ, հեռախոսն անմիջապես անջատեց: Ամուսնուս ասացի՝ հաստատ երեխուս մի բան եղել է, անունը լսեցին ու անջատեցին զանգը: Բայց ամուսինս հանգստացրեց ինձ: Լուսադեմին նորից զանգահարեցի նույն համարին, մեծ դժվարությամբ կապվեցի, ասաց, որ այնտեղ չի, կապ կտա և այլն, գիտեր, թե ինչ է եղել, բայց մեզ չասաց, որևէ տեղեկություն չփոխանցեց: Աբուլիս զանգած մյուս համարներին սկսեցի զանգահարել, պատասխանող տղային ասացի՝ Աբուլի մաման է, քանի օր տեղեկություն չունենք, արձագանքեց՝ հիմա փոխանցեմ, էլի նույն զգացողությունն ունեցա, որ գտա իմ երեխուն: Բայց այդ տղան ինձ չճանաչեց, ասաց՝ երևի ուրիշ Աբուլ է: Հետո մի ուրիշ տղա մեզ փոխանցեց շտաբի պետի համարը, ասաց՝ զանգեք իրեն, նա բոլորից տեղյակ է: Երեխեքը գիտեին, թե ինչ է եղել, բայց մեզ չէին ասում: Շտաբի պետը տեղեկացրեց, որ Աբուլը վիրավորվել է, տեղափոխել են:

Հասկացա՝ եթե տղայիս գիտակցությունը տեղը լիներ, նա մեզ լուր կտար: Մերոնք Գորիս հասան, այնտեղ իրեն գտանք: Ծառայության ժամանակ մատի եղունգը վնասվել էր, հեռացրել էին, այն չէր աճել, դեֆորմացված էր մի տեսակ: Հենց դա էլ նշան էր դարձել: Մեզ ասացին, որ դիպուկահարի կրակոցից է զոհվել Ալբերտը: Իր կողքի տղաները, որոնց գտել ենք, խուսափում են մեզ հետ հանդիպել: Դա մեզ համար հանելուկ է: Որոշ ժամանակ հետո, երբ մերոնք զրուցել էին շտաբի պետի հետ, ասել էր, որ Ալբերտը խիզախ կռվող է եղել, այնպես է կռվել, ասես մի քանի պատերազմի միջով էր անցել: Չգիտեմ, թե ինչ ոգի է եղել: Մի անգամ զրույցի ժամանակ ասացի՝ Աբ ջան, լավ է լինելու, արձագանքեց՝ մինչև սրանց վերջը չտանք, լավ չի կարող լինել»:

Զրույցի վերջում ես էլ եմ սկսում Ալբերտին Աբուլ կոչել, հարազատի պես, որին երբեք տեսնելու հնարավորություն չեմ ունենալու: Աբուլը քույրիկ ունի, որին պատերազմի օրերին ասել է՝ մամայենց կողքին կլինես: «Աբուլից հետո ապրել չէինք ուզում: Ժամանակ անցավ, ուժ ստացանք նրանից, որ պետք է այնպես ապրենք, որ իր անունը բարձր պահենք: Մեզ համար է դա հո՞ւյս, թե՞ ինչ, չգիտեմ, բայց հանուն դրա ենք ապրում: Միշտ ասում էր, երբ վերադառնա, ամեն ինչ կպատմի, թե ինչպես են փրկվել, ինչերի միջով են անցել»: Բայց, ավաղ, Ալբերտի ու տղաներից շատերի պատմությունները մնացին մարտի դաշտում:

Հ. Գ. - Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян