Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր)
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական Թավրիզ քաղաքում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Սգո արարողություններ տեղի կունենան նաև Ղումում և Թեհրանում։ Այնուհետև Ռաիսիի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live