Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 83,19 դոլար
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գնանշումները երեքշաբթի առավոտյան, նախորդ աճուրդների չափավոր նվազումից հետո, շարունակում են իջնել։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,52 դոլարով (0,62 տոկոս)՝ մեկ բարելը՝ 83,19 դոլար։ Երկուշաբթի Brent-ն էժանացել էր 0,27 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 83,71 դոլար։
WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի (NYMEX) ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,58 դոլարով (0,73 տոկոս)՝ մեկ բարելը 79,22 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,26 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 79,80 դոլար։ Հունիսյան պայմանագրերի բորսայական շրջանառության ժամկետը սպառվում է երեքշաբթի։ WTI-ի ավելի ակտիվ վաճառվող հուլիսյան ֆյուչերսները էժանացել են 0,52 դոլարով (0,66 տոկոս)՝ մեկ բարելը 78,78 դոլար։