Բլինքենը Իրանի նախագահի մահվան մասին. «Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ «հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի և նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»:
«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը», - ավելացրել է Բլինքենը:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «պաշտոնական ցավակցություն» էր հայտնել Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ՝ վերահաստատելով իր «աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



