Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարոյի մասին անցյալով չեմ կարող խոսել: Մտքերով հասա իր դպրոցական, մանկության տարիներ: Շատ չարաճճի է: Ես հաշվապահ էի աշխատում դպրոցում, որտեղ նա էր սովորում: Մի անգամ իր դպրոցի տնօրենն ասաց՝ Վա՛րդ, դպրոցում երկու աշակերտի առանձնահատուկ եմ սիրում, նրանցից մեկը քո տղան է: Չեմ կարող ասել, թե ինքը սովորելու հանդեպ մեծ սեր է ունեցել, բայց իր չարաճճիությամբ, իր կատակներով միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, այդ ամենն այսօր նկարագրելն այնքան բարդ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Վարդուհին՝ Կարոյի մայրիկը:

Կարոն ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում: Այնտեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, այնտեղ է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ ինքն էլ է նույն գյուղում ծնվել, ամուսնացել ու երեխաներ ունեցել, դա իրենց ծննդավայրն է, որտեղ ապրում էին ընտանիքով: Տիկին Վարդուհին նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում «Ռազմագիտություն» առարկային: «Իր պլանները կապված էին զինվորական դառնալու հետ: Միշտ սիրել է զինվորական հագուստը»: Դպրոցն ավարտելուց հետո Կարոն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Ծառայել է Մարտակերտի հինգերորդ գումարտակում 2016 թ. Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված Աբաջյանի և մեր մյուս տղաների մարտական՝ 116-րդ դիրքում: Կարոն դիպուկահար էր և անընդհատ դիրքերում էր: Միշտ պատմում էր, որ դիրքում տղաների հիշատակին խաչքար էր տեղադրվել, և իրենց հաճախ Քյարամ Սլոյանի հայրիկն էր գալիս տեսության:

Կարոն պատմում էր. «Ճիշտ է, նրա տղան զոհվել էր այդ դիրքում, բայց հաճախ էր գալիս մեզ մոտ, մեզ բոլորիս այնպես էր վերաբերվում, կարծես իր երեխաները լինեինք: Ամեն մեկիս յուրահատուկ մոտեցում ուներ»: Հիմա, երբ իր ծառայության օրեր եմ տեղափոխվում, այդ պատմություններն եմ հիշում, անընդհատ խոսում էր այդ մասին»: Պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիական կյանք վերադառնալուց անմիջապես հետո Կարոն որոշում է ծառայությունը շարունակել: «Մեծ տղաս ԱԱԾ-ում էր ծառայում, Կարոն էլ էր դիմել այնտեղ, բայց ասացին, որ ինչ-որ հարցեր կան, և ծառայության անցնելն ավելի ուշ կարող է լինել: Կարոն դիմեց պաշտպանության բանակ: Չորս օր անց զանգեցին ու դասերի կանչեցին Հայաստան: Պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո անգամ դադար չվերցրեց: Թե՛ մեծ տղաս, թե՛ Կարոն սիրում էին զինվորական համազգեստը: Կարոյի զոհվելուց հետո եղբայրը թողեց իր աշխատանքն ԱԱԾ-ում: Պատերազմից հետո, երբ դեռ աշխատում էր, տուն մտնելուց անմիջապես հետո փոխում էր համազգեստը, որ մեզ վատ չզգանք, սովոր էինք, որ մեր երկու տղաներն էլ իրար հետևից են տուն մտնում: Իսկ այդ ժամանակ մեծ տղաս տուն էր մտնում, սպասում էինք, որ պետք է Կարոն էլ հետևից գա, բայց…»:

Կարոն եղել է ՀՀ սահմանապահ զորքերի ծառայող: Մայրիկն ասում է՝ որդին 15 օր դիրքերում էր, ծառայել է Արաքսի ափին՝ Ջրականի աջ թևում: «15 օր տանն էին, այդ 15 օրն իմ տղաները մեկ օր պարապ չէին մնում, անընդհատ տան համար ինչ-որ բան էին անում: Ամեն ինչ կորցնելով՝ հասկանում ես, որ նյութական ցանկացած կորուստ ոչինչ է մարդկային կորստի հանդեպ: Նյութականը կարող ես վերականգնել, իսկ մարդկայինը՝ ոչ»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Դրանից մեկ օր առաջ տիկին Վարդուհու հայրիկի մահվան տարելիցն էր: «Տղաներն արձակուրդում էին: 27-ի առավոտյան արթնացանք, պետք է գնային փայտ բերելու, քանի որ ձմեռն էր մոտենում: Մեծ տղաս փայտն էր տեղավորում, իսկ փոքրս քնած էր: Պատերազմն սկսվեց, ձայներ, կրակոցներ: Անասելի վախ էր, բայց մեծ տղաս անգամ կատակներ էր անում, որ հանգստանայինք»: Իսկ հետո նույն օրը տղաները շտապում են իրենց ծառայության վայրեր: Տիկին Վարդուհին ասում է՝ մեծ որդին ավելի ուշ-ուշ էր զանգում, իսկ Կարոյի զանգերը կարծես զարթուցիչ լինեին՝ միշտ նույն ժամին:

«Մեծ տղաս ասում էր, որ վտանգավոր է, դուրս գանք գյուղից, իսկ Կարոս ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է: Հիմա պատմություններից պարզ է դառնում, որ երեխեքը հանգստացրել են իրենց ծնողներին: Հոկտեմբերի 15-ի առավոտյան զանգեց երեխես, հաջորդ օրն էլ զանգ չկար: Չէի զանգում, քանի որ ասում էին՝ վտանգավոր է: Մի երկու օր զանգ չկար, մեծ տղաս զանգեց՝ մեզ հետ ամեն ինչ կարգին է, Կարոն ինձ մոտ է, ուղղակի հեռախոսները լիցքավորում չունեն: Բայց նման բան չկար: Հոկտեմբերի 17-ին Գորիսում էինք, լոլիկով ձվածեղ էի պատրաստել, աղջկաս ասացի՝ Կարոն սիրում է լոլիկով ձվածեղ, այստեղ լիներ, ուտեր: Այդ զրույցից րոպեներ անց արդեն տարօրինակ բան էր կատարվում: Ում զանգահարում էի, հեռախոսներն անջատում էին: Պարզվում է, որ մայրիկս զանգել է Կարոյի համարին, մի մարդ է պատասխանել ու ասել, որ ձեր երեխան Գորիսի դիահերձարանում է: Գնացել ու ճանաչել էին իրեն: Դրանից առաջ էլ իմ ընկերուհին էր զանգահարել, ասաց, որ կարծես եղբոր մարմինը Գորիսում է, կարո՞ղ եմ ճշտումներ անել: Երբ գնացի, նախքան ներս մտնելը, ԱԱԾ-ի մեքենան եկավ ու անընդհատ դիեր էին դուրս բերում:

Ինքնազգացողությունս վատացավ, տալս ինձ մի կողմ տարավ: Պարզվում է, որ այդ ժամանակ արդեն երեխուս բերում էին դիահերձարան»: Տիկին Վարդուհին ասում է՝ որդու մահվան վկայականում որպես զոհվելու օր նշված է հոկտեմբերի 17-ը, բայց... «իմ երեխան արդեն ամսի 15-ից չկար»: «Անկախ նրանից, թե ինչ է նշված թղթերում, իր զոհվելու օր եմ համարում հոկտեմբերի 15-ը: Կարոն զոհվել է Արաքսավան կոչվող գյուղում՝ Ջրականի մոտ: Երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին, զրույցներից մեկի ժամանակ ասել է. Եթե նման բան անեմ, ինչ կասեն իմ մասին, ով ինչ ուզում է, թող անի, ես մնալու եմ այստեղ»»: Ընտանիքը կարողացել է վերջին հրաժեշտը տալ սիրելի որդուն, մայրիկը տեսել է նրան: Բայց տիկին Վարդուհու այս խոսքերը հավերժ մնալու են իմ հիշողության մեջ: «Արցախի իմ հեռախոսահամարն այս պահին ինձ անհրաժեշտ չէ, բայց չեմ անջատում այն: Հնարավոր է՝ Կարոս մի օր զանգի, Ղարաբաղի բոլոր համարներն անհասանելի են, բայց իմ այս համարը կհիշի ու կզանգի: Սպասում եմ իրեն»: Երբ կարծես նաև ինքս ինձ ճշտող հարց եմ տալիս՝ բայց դուք տեսել եք, չէ՞, Կարոյին, մայրիկն արձագանքում է. «Տեսել եմ, հարյուր տոկոսով ինքն էր, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն»: Կարոն եղբայր և երկու քույր ունի: Հիմա նրանց տանը լսվում է Կարոյի եղբոր բալիկների ծիծաղը:

«Ավագ տղայի աղջկա անունը Կարոլինա է, տղայինը՝ Կարո: Տղաս ասաց՝ եղբորս անունը պետք է շարունակվի»: Հայրենի տնից հեռու ու ամենաթանկի կարոտով է ապրում Կարոյի ընտանիքը: «Աստված տա, մի օր կարողանամ վերադառնալ Ղարաբաղ, իմ գյուղ, բայց չեմ կարողանա ապրել այնտեղ: Այնքան շատ հիշողություններ կան, բացի դա էլ, Եռաբլուրը չի թողնում գնալ: Կամոյիս երեխաների ծնունդով մեր տունն ապրեց: Երբ Եռաբլուրից իջնում ես, աչքերդ սրբում ես, որ ոչ ոք չտեսնի արցունքներդ»:

Հ. Գ. - Կարո Բալայանը Հայաստանի և Արցախի նախագահների հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ «Արաքսի պահապան» կրծքանշանով, ՀՀ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից՝ «Արտաշես նվաճող» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян