«Վերջին զանգի» միջոցառումների կապակցությամբ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երևանի թիվ 185 հիմնական և 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տնօրենների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարևոր է հասնել այն նպատակին, որ սովորութային նորմերը իրավական նորմերից ուժեղ չգտնվեն. աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու և հակահասարակական այլ երևույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։
Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը կարևորել է ոստիկան-դպրոց համագործակցությունը։
«Սերտ համագործակցում ենք ոստիկանության աշխատակիցների հետ: Նրանք հաճախ գալիս են դպրոց, հետաքրքրվում են։ Բարեբախտաբար, լուրջ խնդիրների հետ չենք առնչվել։ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ մեզ այցելել են, հանդիպում է եղել աշակերտների հետ: Ընկերաբար զրուցել են, որ վտանգներից հեռու մնան։ Իմ պաշտոնավարման չորս տարիների ընթացքում «Վերջին զանգի» կամ ավարտական երեկույթի ժամանակ չի եղել որևէ խնդիր կամ միջադեպ: Իհարկե, դա նաև մեր իրավապահների շնորհիվ է»,- ասել է տնօրենը:
Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։
Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ գործողությունների կարգը մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել է:
«Նախապես հանդիպումներ ենք անցկացնում մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ, համաձայնեցնում ենք մեր գործողությունները: Կարևոր է, որ ծնողներն իրենց հերթին նաև գիտակցեն, որ դեռևս գործ ունեն երեխաների հետ, և պետք չէ տրանսպորտային միջոցը տրամադրել նրանց կամ թույլ տալ, որպեսզի անչափահասը ալկոհոլ օգտագործի կամ չարաշահի այն»,-ընդգծել է նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live