Հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լուսադեմին հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում, որը գտնվում է Երևանի նախկինում Դալմայի այգիների տարածքում։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ մինչ փրկարարների ժամանելը երիտասարդ ընտանիքը դուրս է եկել բաց պատշգամբ, քանի որ այրվելիս է եղել հյուրարսենյակը։
Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։
Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրդեհի մասին հաղորդագրություն է տարածել։ Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ բնակարանի տարածքում։
Փրկարարները բնակարանից տարհանել են 25-ամյա Մ․ Ղ․-ին, 27-ամյա Ս․ Մ․-ին և 1 տարեկան Ա․ Մ․-ին, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 24-ին` ժամը 00։42-ին, մարվել՝ 00։59-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 40 քմ) և ջերմահարվել են խոհանոցի և նախասրահի պատերը (մոտ 30 քմ)։
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
4
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
5
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank



