Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը
ОБЩЕСТВОՕրերս Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Հիշեցնենք, որ մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։
Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ շուրջ 15 երկրից մարթոնին է միացել ավելի քան 30,000 վազորդ։
Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։