Այրվել է ընդդիմադիր պատգամավորի բնակարանը, երբ ընտանիքի անդամները քնած են եղել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր այրվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի բնակարանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող բնակարանում հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բարեբախտաբար, նրանք արթնացել են, նկատել հրդեհը։ Դեռևս անհայտ պատճառով չեն կարողացել բացել տան դուռը, դուրս են եկել բնակարանի բաց պատշգամբ, մինչև դեպքի վայր են հասել հրշեջ-փրկարարները։
Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրդեհի մասին հաղորդագրություն է տարածել։ Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ բնակարանի տարածքում։
Փրկարարները բնակարանից տարհանել են 25-ամյա Մ․ Ղ․-ին, 27-ամյա Ս․ Մ․-ին և 1 տարեկան Ա․ Մ․-ին, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 24-ին` ժամը 00։42-ին, մարվել՝ 00։59-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 40 քմ) և ջերմահարվել են խոհանոցի և նախասրահի պատերը (մոտ 30 քմ)։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live