ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է․ Միշուստին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն առանցքային խնդիր է համարում ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումը։
Հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Առանցքային խնդիր ենք համարում տնտեսական կապերի խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկայի, էկոլոգիայի, նորարարությունների, թվայնացման ոլորտներում»,-ասել է Միշուստինը:
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է շարունակել համակարգված աշխատանքը համագործակցության տնտեսական և արտադրական ներուժի զարգացման համար, ձևավորել փոխգործակցության նոր մեխանիզմներ:
«Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։ Միայն ջանքերը միավորելով` մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-հավելել է Ռուսաստանի վարչապետը։
Միխայիլ Միշուստինը հայտարարել է նաև, որ ԱՊՀ երկրները, ի թիվս այլ բաների, պետք է ժամանակակից մրցակցային պայմաններ ապահովեն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live