Գիտնականները պարզել են, թե ինչն է «սպանում» սիրային հարաբերությունները
ЛАЙФԱվստրալացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են այն հիմնական պատճառները, որոնց հիման վրա զարգացած երկրներում կանայք և տղամարդիկ խզում են սիրային հարաբերությունները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, սիրավեպերը հիմնականում «սպանում են» անձնական հիգիենայի ցածր մակարդակը, ծուլությունն ու նյութական վատ պայմանները:
Նախքան այս եզրակացությանը հանգելը մասնագետներն իրականացրել են 6 տարբեր ուսումնասիրություն` դրանցում ներգրավելով 6.500 մարդ: Արդյունքում պարզվել է, որ որքան ավելի երկար են հարաբերությունները, այնքան ավելի շատ են պահանջները զուգընկերոջ նկատմամբ:
Մասնավորապես կանանց պարագայում հարաբերությունները կարող են ավարտվել տհաճ հոտի, մաքրասիրության ցածր մակարդակի, հումորի զգացման և ինքնավստահության բացակայության, ինչպես նաև վատ սեքսի պատճառներով:
Մինչդեռ արական սեռի ներկայացուցիչներին հիմնականում վանում են շատախոսությունը, ծուլությունը, չխնամված տեսքը, սեռական թույլ ձգողությունն ու նյութական անապահովվածությունը:



