Ստոլտենբերգը դեմ է արտահայտվել միասնական եվրոպական բանակի ստեղծմանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել միասնական եվրոպական բանակի ստեղծմանը, քանի որ, նրա կարծիքով, դա կկրկնօրինակի դաշինքի գործառույթները։
«Ես ողջունում եմ ԵՄ պաշտպանական ծախսերի ավելացումը, բայց ԵՄ-ն չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը հավելել է, որ գլխավոր հրամանատարական կառույցը պետք է լինի ՆԱՏՕ-ն։
«Մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը։ Եթե լինեն այլընտրանքային հրամանատարական կառույցներ, որոնք ստեղծվեն նույն երկրների կողմից, ապա տեղի կունենա (ՆԱՏՕ-ի գործառույթների – խմբ.) կրկնություն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Մարտին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անիրատեսական էր անվանել ԵՄ անդամ 27 երկրների զինված ուժերը ցրելու գաղափարը՝ համաեվրոպական միասնական բանակ ստեղծելու նպատակով։
Հունվարին Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել էր, որ Եվրամիությունը պետք է ձևավորի իր զինված ուժերը, որոնք կարող են դեր խաղալ խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխման գործում։