Մարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան
ПОЛИТИКАՄարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը, մահվան բերան ուղարկեց և ճակատագրի քմահաճույքին թողեց մեր հայրենակիցներին:
Փաշինյանը վկայակոչում է ժողովրդին, ով նրան «մանդատ է տվել»: Ոչ ոք նրան չի տվել մանդատ նրա համար, ինչ այսօր անում է Հայաստանում: Մարդիկ չեն քվեարկել Փաշինյանի համար, ով, պլաստմասի կտորը թափահարելով, հանձնում է մեր հողերը՝ խախտելով երկրի Սահմանադրությունը և ի վնաս հայ ժողովրդի շահերի:
Ինչո՞ւ է Փաշինյանը գնում միակողմանի զիջումների՝ չմտածելով հայ ժողովրդի մասին, ոչ մի պայման չի դնում: Նրա մտքով չի՞ անցնում՝ բարձրացնել մեր այն հայրենակիցների կամ Արցախի նախագահների և մյուս ղեկավարներ հարցը, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտում: Հարց չի՞ բարձրացնում Ռուբեն Վարդանյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր: Մենք շնորհավորում ենք նրան, ոգու ամրություն և առողջություն ենք մաղթում և սպասում ենք նրա շուտափույթ ազատմանը:
Իսկ ի՞նչ է դրա համար անում Հայաստանը՝ ոչի´նչ:
Հատված Արա Աբրահամյանի՝ «Երկիր մեդիաին» տված հեռուստահարցազրույցից
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...



