Մեր վրացական երազանքն է վերադարձնել Աբխազիան և Հրվ. Օսիան և 2030-ին դառնալ ԵՄ անդամ. Կոբախիձե
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան և 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր վրացական երազանքն է մինչև 2030 թվականն ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին: Միասնական և ուժեղ Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ 2030 թվականին»,- գրել է Կոբախիձեն X-ում :
Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը 2030 թվականին ԵՄ-ին անդամակցելուն ավելի պատրաստ կլինի, քան ցանկացած այլ թեկնածու երկիր։ Միաժամանակ, Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ, եվրոպացի պաշտոնյաները սկսել են խոսել այն մասին, որ եթե երկիրը շեղվի ժողովրդավարական ուղուց, նրա ինտեգրումը ԵՄ-ին կկասեցվի։
2023 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը Վրաստանին շնորհել է անդամակցության թեկնածուի կարգավիճակ և նախանշել ինը քայլ՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսելու համար: