Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտում է shamshyan.com-ը, Լոռու մարզի ոստիկանապետն օպերատիվ տեղեկություն է ստացել ենթադրյալ սպանություն կատարողի ինքնության և նրա գտնվելու վայրի մասին, իսկ ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին:
Կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն, խոստովանել է արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է: Սոֆյա Կ.-ն ոստիկանաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիքը: Նա ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆյա Կ.-ն նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին՝ գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live