Գագիկ Նազլուխանյանի դին գտել են գետի ակունքի մոտ․ Դեբետի վարչական ղեկավար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ աղետի հետևանքով զոհված Գագիկ Նազլուխանյանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով՝ Iravaban.net-ը կապ է հաստատել Փամբակ գետի աջ կողմում գտնվող Դեբետ համայնքի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի հետ։
Սարգսյանը ասաց, որ դին գտել են գետի ակունքի մոտ․ «1965 թվականին ծնված տղամարդ էր, տղան նոր էր զորացրվել բանակից, ձմեռն էր եկել։ Սոցիալապես անապահով ընտանիք էին, 2 երեխա ուներ, երեխաները չափահաս են՝ 18 և 20 տարեկան, մի աղջիկ և մի տղա»։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․)։
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live