Ու այս ցեղերին որոշ անհայտ ցեղի և սեռի ներկայացուցիչներ դիմում են սիրելիով, դեռ մի բան էլ մեզ դարձնում օկուպանտ ու զավթիչ․ Կարեն Հովհաննիսյան
БЛОГԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական կողմը շատ ակտիվ տարածում է այն գաղափարաը, որ Տավուշի մարզի հաշվին ձեռք են բերել կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներ։
Սա ասում են ինչպես պետական լրատվամիջոցներով, այնպես էլ պետական բարձր պաշտոն զբաղեցնողների բերանով։
Հատկանշական է այն հանգամանքը, որ իրենց խոսքում թիրախավորում են հայկական բանակը, խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ենթակառուցվածքները։ Մասնավորապես Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը, որոնք երբեք աչքի չեն ընկել հարցազրույցներով, հիմա հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ ՀՀ-ի հետ պատերազմի դեպքում ընդամենը հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև՝ բնականաբար նկատի ունենալով ցամաքային կապը Վրաստանի հետ։ Այստեղ նաև շեշտում են, որ իրենց համար կարևոր են այս բարձրունքներն այն առումով, որ կարող են պատերազմի ժամանակ շարքից հանել ցանկացած տեսակի օգնություն, որը ցամաքային ճանապարհով կարող է մտնել Հայաստան։
Ու այս ցեղերին որոշ անհայտ ցեղի և սեռի ներկայացուցիչներ դիմում են սիրելիով , դեռ մի բան էլ մեզ դարձնում օկուպանտ ու զավթիչ․․․
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



