ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մեծ Բրիտանիա՝ Գարնանային ազատ օր, ԱՄՆ՝ Հիշատակի օր, Ֆիջի՝ Լատու Սիր Լալա Սուկունի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908-ծնվել է խորհրդային պատմաբան Աբգար Հովհաննիսյանը:
1913-ծնվել է նկարիչ Արա Բեքարյանը:
1946-ծնվել է էստրադային երգչուհի, դերասանուհի Ռոքսաննա Բաբայանը:
1994-վախճանվել է հայ ճարտարապետ, գրող Արմեն Զարյանը:
1999-խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Միասնություն» դաշինքը. Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Կարեն Դեմիրճյանը, իսկ վարչապետ է նշանակվել Վազգեն Սարգսյանը։
2006- հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում: Մոտ երկու ժամ տևած հրդեհի արդյունքում այրվել է 6 սեփական տուն:
2012- Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:
2018-Հայաստանի կառավարությունը դադարեցրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:
2019- «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը։
2020-կայացել է «Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ Արթուր Վանեցյանն ընտրվել է կուսակցության նախագահ:
ԱՇԽԱՐՀ
1381-սկսվել է Ուոլտ Թայլերի ապստամբությունը:
1431-Ռուանում այրել են Ժաննա դը Արկին:
1498-ծով է դուրս եկել Կոլումբոսի երրորդ արշավախումբը:
1563-տեղի է ունեցել Բորնխոլմի ճակատամարտը, որտեղ դանիական էսկադրան գրոհել է շվեդական նավերի վրա, սկսվել է Հյուսիսային յոթամյա պատերազմը:
1574-վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 9-րդը (1560—1574)՝ Վալուաների դինաստիայի նախավերջին թագավորը, իսկ թագավոր է դարձել Հենրիխ 3-րդը:
1594-առաջին անգամ Պարսկաստան է ուղարկվել ռուսական դեսպան՝ կոմս Զվենագորսկին:
1635-Երեսնամյա պատերազմում ստորագրվել է Փարիզյան խաղաղության պայմանագիրը, որով ավարտվել է պատերազմի շվեդական շրջանը:
1640-վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1896 -Նյու Յորքում արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն՝ ավտոմեքենան ընդհարվել է հեծանվորդի հետ:
1900- Փարիզում ինժեներ Բոլդեմար Պոուլսենը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ տելեգրաֆոնը, որն, ըստ էության, ձայնագրության մագնիսական ժապավեն էր:
1934-ծնվել է առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:
1937-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկի դերակատարը:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռեյխը գրավել և օկուպացրել է Կիպրոս կղզին:
1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական ավիացիան ռմբակոծել է Քյոլն քաղաքը:
1995-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրվել 100 000 -ոց թղթադրամներ:
1778-վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը:
1815-«Վեստ- Ինդիա» ընկերության «Արնիստոն» նավը փոթորիկի պատճառով խորտակվել է, զոհվել է 372 մարդ:
1846-ծնվել է ռուս զարդագործ Կարլ Պետեր Ֆաբերժեն:
1871-ընկել է Փարիզյան կոմունան:
1896-Մոսկվայի մերձակայքում տեղի է ունեցել Խոդինյան դաշտի հրմշտոցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում