Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով աղջիկ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի օրը իսրայելական ավիահարվածների հետևանքով մի աղջիկ զոհվել, տասը մարդ վիրավորվել է Սիրիայի կենտրոնական հատվածում և արևմտյան Բանիյաս քաղաքի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:
«Իսրայելը հարվածներ է հասցրել կենտրոնական շրջանի օբյեկտներից մեկին և Բանիյաս քաղաքի բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով մեկ աղջիկ զոհվել է, տասը խաղաղ բնակիչ՝ վիրավորվել, պատճառվել է որոշակի նյութական վնաս»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ՝ սիրիական SANA գործակալությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում հարձակումը երկրի արևմուտքում գտնվող համանուն նահանգի Հոմս քաղաքի երկնքում։