Հնչել է 15 կրակոց. Մեքսիկայում քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն գնդակահարվել է ընտրողների հետ հանդիպմանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի Գերերո նահանգի Կոյուկա դե Բենիտես քաղաքի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը՝ աջ կենտրոնամետ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» դաշինքից, սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է El Universal-ը։
Այս նահանգում նախընտրական քարոզարշավի ընթացքում սպանվել են քաղաքապետի հինգ և պատգամավորի մեկ թեկնածու։
Քաղաքական գործիչը գտնվել է բասկետբոլի դաշտում՝ ընտրողների ամբոխի մեջ, երբ անհայտ անձը մոտեցել է նրան թիկունքից, հանել ատրճանակը և մի քանի անգամ կրակել գլխին։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են սպանության կադրեր՝ լսվում է առնվազն 15 կրակոց։
Ըստ Laboratorio Electoral-ի հետազոտողների, 2023 թվականի ամառվանից Մեքսիկայում 82 մարդ է սպանվել՝ կապված նախընտրական արշավների հետ: Նրանցից 34-ը եղել է պետական քաղաքական պաշտոնի թեկնածու։ Ընդհանուր առմամբ, 2023-ից մինչև 2024 թվականը քաղաքական գործիչների նկատմամբ բռնության 2172 դեպք է գրանցվել, այդ թվում՝ հարձակումներ, սպառնալիքներ և առևանգումներ։
Համապետական ընտրությունները Մեքսիկայում տեղի կունենան հունիսի 2-ին։ Մեքսիկացիները կընտրեն նոր նախագահ, ինչպես նաև Պատգամավորների պալատի 500 և Սենատի 128 անդամի, ինը նահանգապետի և 19 հազար ՏԻՄ պաշտոնյայի։