Ցավալի է բաց թողնել չեմպիոնությունը, բայց հպարտ եմ, որ դարձանք արծաթե մեդալակիր. Սպերցյան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը.
«Դժվար է խոսել այն էմոցիաների մասին, որոնք ունեմ։ Ցավալի է բաց թողնել չեմպիոնությունը, բայց հպարտ եմ, որ դարձանք արծաթե մեդալակիր։ Մենք պատմության մեջ առաջին անգամ ենք դառնում փոխչեմպիոն։ Թիմն արեց ամեն ինչ` չեմպիոն դառնալու համար, բայց չստացվեց»,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը «РБ Спорт»-ը։
«Կրասնոդարն» առաջնության վերջին` 30-րդ տուրում, տանը 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին», վաստակել 56 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։ Չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» մրցակցին գերազանցել է ընդամենը 1 միավորով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



