Պատային իրավիճակ. ո՞րն է ելքը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում՝ կառավարության նիստին զուգահեռ:
Այսպիսով, շարժումը՝ մեծ հանրահավաքներից տրանսֆորմացվել է փոքր ակցիաների, որոնք իշխանություն- շարժում հարաբերությունները տեղափոխել են նյարդերի, ռեսուրսների հարթություն:
Ինչ-որ տեղ պատային իրավիճակ է ստեղծվել:
Իշխանությունը բախվել է վստահության ճգնաժամի պրոբլեմի հետ. եթե նույնիսկ իշխանություններին հաջողվի այս շարժման վտանգը չեզոքացնել, ճգնաժամը չի վերանալու: Մի կողմից, դրա աղբյուրն իշխանության ճգնաժամն է, մյուսը կողմից՝ անվտանգային խնդիրները:
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ամենազանգվածայինն է 2018-ից հետո, սակայն դեռևս չի կարողացել հասնել զանգվածային շարժման մակարդակին, հետևաբար՝ իրական չեն Փաշինյանին հրաժարական պարտադրելու կամ նրան իմպիչմենթի ենթարկելու շանսերը:
Մնում է շարժումն ինստիտուցիոնալիզացնելու ճանապարհը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել արտահերթ ընտրությունների, ընդ որում՝ հաղթանակի հեռանկարով:
Կգնա՞ շարժումն ինստիտուցիոնալ պայքարի ճանապարհով, թե՞ կընտրի, այսպես ասած, բլիցկրիգային մարտավարությունը:
Դժվարանում եմ հստակ պատասխանել այս հարցին, քանի դեռ հրապարակված չէ շարժման «Ճանապարհային քարտեզը»:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live