Հարավային Կորեան հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի առևտրի իսպառ բացակայության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ ուղղակի առևտուր չի գրանցել 2023 թվականին՝ առաջին անգամ միջկորեական առևտրի մեկնարկից ի վեր՝ 1989 թվականից: Այս մասին են վկայում Կորեայի Հանրապետության միավորման նախարարության Սպիտակ գրքում տրված վիճակագրական տվյալները։
Ըստ հրապարակման՝ 2023 թվականի վիճակագրության մեջ՝ ներառյալ արտահանումն ու ներմուծումը, կա գծիկ, ինչը նշանակում է՝ առևտուր չկա։ 2022 թվականին այս սյունակում կար «0», բայց դա միայն ցույց էր տալիս, որ գրանցված առևտրային գործարքների ծավալը չի գերազանցել 1 միլիոն դոլարը:
Կորեայի Հանրապետությունից ԿԺԴՀ-ին հումանիտար օգնության ծավալը 2023 թվականին նվազել է մինչև մոտ 900 միլիոն վոն (653 հազար դոլար), որից մոտ 150 միլիոնը տրամադրվել է կառավարության կողմից, 700 միլիոն վոնը՝ հասարակական կազմակերպությունների կողմից։
Սա ամենացածր ցուցանիշն է 1995 թվականից ի վեր, երբ սկսեցին նման վիճակագրություն հավաքել։ Փաստաթղթում նշվում է նաև, որ հարավի և հյուսիսի միջև մարդասիրական փոխանակում տեղի չի ունեցել երրորդ տարին անընդմեջ։