Հայուհի Ամալ Քլունին կպաշտպանի ադրբեջանցի լրագրողին. ադրբեջանական մամուլը թիրախ է դարձրել հայտնի իրավաբանին
ОБЩЕСТВОTert.am–ը գրում է.
Ադրբեջանական Haqqin.az-ը հայտնում է, որ բանտարկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան միավորվել է հայկական սփյուռքի հետ: Ըստ աղբյուրի՝ լրագրողը համաձայնել է, որ իրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնի բրիտանացի անվանի իրավաբան Ամալ Քլունին: Վերջինիս ադրբեջանական մամուլը հայկական ծագում է վերագրում:
Միաժամանակ բրիտանական The Guardian-ը արձանագրել է, որ Ադրբեջանում հարձակումների թիրախ են դարձրել Ամալ Քլունիին: Բրիտանական հեղինակավոր պարբերականը նշում է, որ ադրբեջանական մամուլը Քլունիին մեղադրում է «թյուրքական երկրների դեմ վենդետայի համար»:
Աղբյուրը պարզաբանում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս Հայաստանի դեմ, ուստի և բացասաբար են վերաբերում ՄԻԵԴ-ում Հայոց ցեղասպանության գործով Քլունիի մասնակցությանը դատավարությանը:
Իսմայիլովան բանտում է 2014-ի դեկտեմբերից: Նախօրեին հայտնի էր դարձել, որ նրան միջազգային դատարանում պաշտպանելու է Ամալ Քլունին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



