Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
ОБЩЕСТВОVisa-ն և Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են իրականացնել համատեղ արշավ, որի շրջանակում խաղարկվում են տարբեր նվերներ: Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել դրամական մրցանակներ, օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու:
Յունիբանկն արդեն իսկ ամփոփել է արշավի երկրորդ խաղարկության արդյունքները և հաղթողներին հանձնել նվերները: Մրցանակների հանձնմանը ներկա էին նաև Unisport ակումբի անդամներ՝ աշխարհի բացարձակ գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը և հրաձգության Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը:
Արշավին մասնակցելու համար Յունիբանկի քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ Visa քարտով: Արշավի ավարտին հայտնի կդառնան գլխավոր մրցանակի հաղթողները, ովքեր կմեկնեն Փարիզ՝ 2024թ. Օլիմպիական խաղերը դիտելու:
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



