«Հայկական ժամանակ». Ավելի փոքր ու համեստ ատոմակայան կառուցելու իրական դրդապատճառը
ЭКОНОМИКА««Խորը ուսումնասիրություններից հետո մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ-ում ատոմակայանի նոր բլոկ անհրաժեշտ է կառուցել ոչ թե 1000 մեգավատ, այլ 600 մեգավատ հզորությամբ»,– երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշաոների նախարար Երկանդ Զախարյանը։ Ըստ Էության սա առաջին պաշտոնական հայտարարությունն է, որ Հայաստանը կառուցելու է ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Նախարարը դա հիմնավորում է նրանով, որ փոքր ատոմակայանի աշխատանքի ռեժիմները ավելի ճկուն են և ավելի հեշտ Է ապահովել դրա համակցումը ընդհանուր ցանցին։ Դա, իհարկե, այդպես Է, բայց փոքր ատոմակայան կառուցելու մտադրությանը ունի նաև այլ, գուցե ավելի ազդեցիկ պատճառներ։ Նախ, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում հայթայթել նոր ատոմակայանը կառուցելու համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցները։ 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցման գինը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մինչև 6 միլիարդ դոլար։
Հիմնական հույսը, իհարկե, Ռուսաստանն էր, սակայն այդ երկրի տնտեսական խորը ճգնաժամը, մեղմ ասած, լուրջ կասկածներ Է հարուցում, որ առաջիկա 10 տարիներին հնարավոր Է այնտեղից գումարներ ակնկալել։ 600 մեգավատանոցի գինը կարող է կազմել 2.5-3 միլիարդ դոլար, որը թերևս մեծացնում Է գումարներ հայթայթելա հավանականությունը։ Սակայն նույնիսկ այս դեպքում խիստ կասկածելի է, որ այդ գումարն էլ կճարվի։ Իսկ ժամանակը «խեղդում Է»։ Նոր ատոմակայանը պետք Է պատրաստ լինի առաջիկա 10 տարվա ընթացքում, քանի որ գործող ատոմակայանի կյանքը երկարացվել է մինչև 2027 թվականը և դրանից հետո այն պետք է դադարի աշխատել։ Մինչ այդ տարին 1000 մեգավատանոց նոր ատոմակայան ունենալու համար դրա շինարարությունը պետք է արդեն սկսված լիներ։ Իսկ 600 մեգավատանոցի համար դեռ «պահուստային» ժամանակ կա՝ 1-2 տարի։ Հենց այս ընթացքում կառավարությանը պետք Է գտնի այդ գումարները։ Ավելի համեստ ատոմակայանի վրա շեշտը դնելու կառավարության որոշումը հիմնականում պայմանավորված է հենց այս գործոնով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։