Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» նախորդիվ անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբելյանական միջոցառումներին և դրանց տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Հաշվի առնելով Արամ Խաչատրյանի միջազգային հանրահռչակման կարևորությունը՝ այս անգամ հարցումներով դիմել էինք «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամին, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ», «Արամ Խաչատրյան տուն-թանգարան», «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներին՝ խնդրելով արձագանքել մեր մի քանի դիտարկումների, մասնավորաբար՝ արդյոք արտերկրում անցկացված հյուրախաղերի ժամանակ կարողացե՞լ են ապահովել տոմսերի ամբողջական վաճառք, կազմակերպված միջոցառումները լուսաբանվե՞լ են միջազգային մամուլում, ինչպես նաև միջոցառումներ անցկացնելու և հյուրախաղերի մեկնելու համար որքա՞ն գումար ստանալու համար են դիմել ԿԳՄՍՆ-ին, որքա՞ն գումար ստացել, և արդյոք պետական ֆինանսավորումից դուրս կազմակերպե՞լ են միջոցառումներ Հայաստանում կամ Հայաստանից դուրս:

Խնդրել էինք հնարավորության դեպքում լուսանկարներ և հրապարակումների հղումներ տրամադրել: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նշել է, որ Չինաստանի օպերային թատրոնի ու Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ Չինաստանում առաջին անգամ անցկացվել է միջազգային մրցույթ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-րդ հոբել յանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հիմնադրամի հրավերով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, լինելով Խաչատրյանի մրցույթի պաշտոնական նվագախումբ դեռևս 2007թ.-ից, մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին և գալա համերգին:

Այն ելույթներ է ունեցել դեկտեմբերի 25-29-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում, իսկ 30, 31-ին՝ Շիջինգշանի մշակույթի կենտրոնում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային հոբել յանական մրցույթի շրջանակներում: Ըստ հիմնադրամի, համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, սակայն հիմնադրամը որևէ վերահսկողություն տոմսերի վաճառքի մասով չի իրականացրել, քանի որ չինական կողմը հոգացել է հյուրախաղերի բոլոր ֆինանսական հարցերը։

Մրցույթի համերգները լուսաբանվել են բազմաթիվ միջազգային մեդիա հարթակներում, այդ թվում՝ չինական պետական կայքէջերում, իսկ Amadeus.tv հեղինակավոր հեռուստաալիքի կողմից մրցույթի համերգները ուղիղ հեռարձակումներ են ունեցել և դիտումների քանակը անցել է 1մլն: Հիմնադրամն այս նախաձեռնությունն իրականացրել է առանց պետական որևէ ֆինանսական աջակցության: Մեզ փոխանցվել են լուսանկարներ և հղումներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավեր ստանալով «IMG Artists» ընկերության կողմից, 2023 թ. փետրվարի 1225-ը ներառյալ համերգներով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում։ Նվագախումբը համերգներով հանդես է եկել Մանչեսթերի, Քեմբրիջի, Գիլդֆօրդի, Շեֆիլդի, Փերթի, Էդինբուրգի, Չելթնեմի, Կրոյդոնի, Բիրմինգամի հեղինակավոր համերգասրահներում և եզրափակել իր հյուրախաղերը Լոնդոնի «Cadogan Hall» համերգասրահում։

Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝տոմսերը վաճառել է հրավիրող կողմը։ Միացյալ Թագավորությունում նվագախմբի ելույթները լուսաբանվել են հայկական և միջազգային երաժշտական մամուլում։ Ըստ նվագախմբի կողմից «Փաստին» ներկայացված նյութերի, հյուրախաղերի վերաբերյալ միջազգային մամուլում հանդիպել է 24 հրապարակում, որոնք փոխանցվել են մեզ: Ընդ որում, միջոցառումներ անցկացնելու և հյուրախաղերի մեկնելու համար ԿԳՄՍ նախարարությանը նվագախմբի կողմից ներկայացվել է 6 նախագիծ, որոնցից մասնակի չափով ֆինանսավորվել է միայն 2023 թ.-ի փետրվարի 12-25-ը Մեծ Բրիտանիայում կայացած հյուրախաղերը: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի չափը եղել է 98 մլն դրամ, սակայն ԿԳՄՍՆ-ից հատկացվել է 48 340 606 ՀՀ դրամ:

«Արամ Խաչատրյան» տուն թանգարանը ներկայացրել է Աթենքում, Արգենտինայում, Ուրուգվայում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված միջոցառումների մասին պատմող տեղեկատվություն, լուսանկարներ և հղումներ: Ընդհանուր ծախսը կազմել է 5 957 147 դրամ: Այսպես, օրինակ՝ Աթենքի Կապոդիստրիայի անվան պետական համալսարանի «Կոստիս Պալամաս» մշակութային կենտրոնի շենքում կազմակերպված համերգային ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները, չորս ձեռքի համար գրված ստեղծագործությունները: Կազմակերպվել են Արամ Խաչատրյանին նվիրված 1 ֆիլմի ցուցադրում, 1 ցուցահանդես և 1 դասախոսություն: ԿԳՄՍ նախարարության, Արգենտինայում ՀՀ դեսպանության, Ուրուգվայում ՀՀ հյուպատոսության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությամբ 2023 թ. հունիսի 26-ից հուլիսի 6-ը Արգենտինայում և Ուրուգվայում տեղի են ունեցել համերգներ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Դրանք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, լայնորեն լուսաբանվել հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերում:

ՌԴ տարբեր քաղաքներում Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբել յանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել 12 համերգ, 1 ցուցահանդես, 7 ֆիլմի ցուցադրություն, 2 դասախոսություն: Համերգներն ունկնդրել են տասնյակ հազարավոր հանդիսատեսներ և հարյուր հազարավոր առցանց ունկնդիրներ: Տպվել են համերգների բուկլետներ և թերթերում հոդվածներ, եղել են մամլո ասուլիսներ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ևս «Փաստին» տրամադրել է հղումներ՝ միջազգային մամուլում առկա հրապարակումների վերաբերյալ: Նշել են, որ «Արամ Խաչատրյան-120» հոբել յանական ծրագրի շրջանակներում արտերկրում նվագախմբի համերգների տոմսերի վաճառքն իրականացրել է հրավիրող կողմը: Համերգներին անդրադարձել են մեծ հեղինակություն վայելող երաժշտական քննադատներ, լույս են տեսել բազում հոդվածներ: Բացի դա, հավելել են, որ մշտապես հանդես են գալիս մարզային կրթական-մշակութային միջոցառումներով, որոնք իրականացվում են ինչպես ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, այնպես էլ իրենց արտաբյուջետային միջոցների հաշվին:

Ֆիլհարմոնիկին պետբյուջեից հատկացվել է 244 մլն 431 հազար դրամ: «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության» միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն, Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբել յանական միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով «Դիմակահանդես» բալետը ցուցադրվել է Փարիզում և Ստրասբուրգում։ Պայմանագրի համաձայն, տոմսերի վաճառքով զբաղվել է միությունը, որն էլ տնօրինել է դրանցից ստացված հասույթը: Այն պետք է օգտագործվեր դահլիճների վարձակալության, գովազդի, Ֆրանսիայի տարածքում ներքին տրանսֆերների, թատրոնի թատերախմբի ընթացիկ ծախսերի և պայմանագրով նախատեսված միության կողմից կատարված այլ ծախսերի փոխհատուցման համար: Նշված հյուրախաղերի համար դրամաշնորհով թատրոնին հատկացվել է թատերախմբի գործուղման, ինչպես նաև գույքի և դեկորների փոխադրման ծախսերը: Այդ գումարը կազմել է 77 մլն դրամ:

Թատրոնից նաև տեղեկացրել էին, որ հյուրախաղերի ժամանակ լուսանկարիչ չի գործուղվել Ֆրանսիա, այս իսկ պատճառով չեն կարող լուսանկարներ տրամադրել։ Բացի դա, հղում էին կատարել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն, լուսանկարները հեղինակային իրավունքի օբյեկտ են և չեն կարող առանց դրանց հեղինակների համաձայնության փոխանցվել որևէ անձի։ Թատրոնի և միության միջև կնքված պայմանագրի համաձայն ներկայացումների գովազդի վերաբերյալ բոլոր հարցերով զբաղվելու էր միությունը, թատրոնը չի զբաղվել այդ հարցերով, ուստի որևէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 2023 թ.-ի հունիսի 6-ին, 7-ին և 8-ին Երևանի Թումանյանի անվան զբոսայգում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, թատրոնի կողմից կազմակերպվել է կոմպոզիտորի լավագույն բալետային ներկայացումների ցուցադրությունը:

Հանդիսատեսին ներկայացվել են «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետները: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2023 թ.-ի հունիսի 18-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում կայացել է համերգ: Թատրոնից նաև նշել էին, որ մեր կողմից բարձրացված շատ հարցերի վերաբերյալ «օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ» չունեն ու դրանց պատճենը չեն կարող մեզ ներկայացնել։ Ընդհանրապես, այս ՊՈԱԿ-ի պատասխանը, որն ստորագրել է թատրոնի տնօրենի ժ/պ Կարինե Կիրակոսյանը, բավական ուշագրավ է հատկապես «իրավական» անհասկանալի ձևակերպումների ու հարցման հետ կապված «կեղտ բռնելու» փորձի առումով, բայց դրան մենք առանձին կանդրադառնանք:

Հավատացեք, շատ ուշագրավ, օրենքներից բացարձակ անտեղյակությամբ աչքի ընկնող, միևնույն ժամանակ զվարճալի ձևակերպումներ կան: Ինչևէ: Այս բոլոր միջոցառումների նպատակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հանրահռչակումն է պետական մակարդակով: Բայց, համաձայնեք, երբ ուսումնասիրում ես տրամադրված ֆինանսական միջոցները և հանրությանը ներկայացվող հաշվետվությունը, մի տեսակ տարակուսում ես: Չէ՞ որ հանրության վճարած հարկերի շնորհիվ են այս բոլոր մշակութային օջախները կարողանում մեկնել արտերկիր հյուրախաղերի կամ էլ կազմակերպել միջոցառումներ երկրի ներսում: Հանրությունն, իհարկե, դեմ չի լինի, որ հանրահայտ կոմպոզիտորի անունը հնչի արտերկրում, նրա ստեղծագործությունները վայելի նաև օտարերկրացի հանդիսատեսը, բայց, օրինակ՝ Օպերային թատրոնը 77 մլն դրամ է ծախսում Ֆրանսիայում կայացած հյուրախաղերի համար, բայց մեկ նկար չի տրամադրում հրապարակելու նպատակով՝ հղում անելով «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին:

Բայց չէ՞ որ մամուլը հանրությանը հաշվետու լինելու մի տարբերակ է: Մեկ այլ պարագայում Ֆիլհարմոնիկ նվագախումբը պետությունից ամբողջությամբ ֆինանսավորում է ստանում ԱՄՆում տեղի ունեցած հյուրախաղերի ծախսերը՝ 177 մլն դրամի չափով, մեկնում հյուրախաղերի և, օրինակ՝ Բոստոնում համերգի ընթացքում Խաչատրյանի ստեղծագործությունները հնչում են ընդամենը 20 րոպե, իսկ մնացած հատվածում՝ Սերգեյ Ռախմանինով: Դեմ չլինելով վերջինիս ստեղծագործությունների հնչեցմանը, բայց չէ՞ որ պետության և այս դեպքում մշակութային կառույցների նպատակը, որոնք ֆինանսավորվում են Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահռչակումն է: Վերջապես նորից առաջ է գալիս գումարների բաշխման տրամաբանության հարցը: Հետաքրքիր է, թե ՊՈԱԿ-ներին ֆինանսավորում տրամադրելիս մշակութային քաղաքականություն իրականացնող գլխավոր կառույցն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում՝ յուրայիններին ամեն ինչ, իսկ մյուսներին տրամադրում է այն գումարը, որը որպես ավելցո՞ւկ է մնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира