ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԻՆԻՍԻ). Հայտնագործվել է հյուսիսային մագնիսական բևեռը. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Երեխաների պաշտպանության միջազգային օր, Կաթի միջազգային օր, Բահամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Չինաստան՝ Երեխայի օր, Մոնղոլիա՝ Երեխայի և մոր օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1789-ծնվել է ազգային-ազատագրական և մշակութային գործիչ Խաչատուր Լալայանը:
1851-ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:
1908-ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:
1920-ԱՄՆ-ի Սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորիատ սահմանելու մասին:
1921- Լեռնահայաստանը կամ նախկին «Ինքնավար Սյունիքը» վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, որի վարչապետ է դարձել Վրացյանը, սպարապետ՝ Նժդեհը։
1937-ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը: 1942-վախճանվել է բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը:
2001- Կանադայի խորհրդարանին ներկայացված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայնի պակասի հետևանքով տապալվել է:
2005- «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է ՄյունխենԵրևան առաջին չվերթը:
2006- Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:
2007-Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել «Դոկտոր մահ» մականվանը արժանացած Ջեք Գևորգյանը:
2010-Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը՝ ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:
2011-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը:
2018 -Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի: 2018- կառավարության նիստում 8 նոր մարզպետ է նշանակվել։
2019-Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով:
2021- ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 17- սեկուլ յար (անդրերկրային աստվածների զոհաբերության տոնակատարություն) խաղերի ժամանակ Հռոմի պրինցեպտ Ավգուստը հայտարարել է նոր դարի սկիզբը:
193-իր պալատում սպանվել է Հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:
1495-Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:
1533-թագադրվել է Անգլիայի թագուհի Աննա Բոլեյնը:
1792-Կենտուկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգ:
1796-Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգ:
1804-ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան:
1831-անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:
1862-ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:
1869-ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել քվեարկության առաջին էլեկտրական ռեգիստրատորի համար:
1879-վախճանվել է Բոնապարտների ցեղի վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:
1880- Կենտուկի նահանգի Նյու Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:
1926-ծնվել է ամերիկյան արտիստուհի, երգչուհի և մոդել Մերլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյքեր)։
1935-Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:
1960-Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:
1966-Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:
1979-ծնվել է նոր աֆրիկյան անկախ երկիր՝ Զիմբաբվեն, որը նախկին Հարավային Ռոդեզիան է:
1990-Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ:
2005-Հոլանդիայի բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրասահմանադրության նախագիծը:
2010-վախճանվել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսենսկին:
2019- 12 մարդ է զոհվել Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև զանգվածային հրաձգության հետևանքով։
2020-ԱՄՆ-ի ավելի քան 40 քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում