Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմաններում Գաջեգործների փողոցում նկատում են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարելիս է եղել անկանոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը չունի ավտոմեքենա վարելու իրավունք։
Այնուհետև պարեկները վարորդին հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք և վարորդի խնդրանքով ավտոմեքենայում գտնվող իր ընկերուհուն տեղափոխել են Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի մոտ, որտեղ վարորդը փորձել է համոզել իրենց, որ ավտոմեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք, որի ժամանակ իրենց են մոտեցել մի խումբ անձինք, որոնք իրենց ոչ ադեկվատ են պահել, վիճաբանել են, որի ընթացքում նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկ Պռազյանին:
Օպերատիվորեն նրանց օգնության եկած այլ կարգախմբերի և Էրեբունու բաժնի ծառայողների հետ միասին ավտոմեքենայի վարորդին և պարեկին հարվածող անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Պարեկը այնուհետև «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։
Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live