Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 23-ամյա Սարգիս Համբարձումյանը իր վարած «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 10-րդ փողոցում՝ գերեզմանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



