Ռուսաստանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 հարված է հասցրել Ուկրաինային. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերը մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան հազար անգամ օդից հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է dw.com-ը:
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ այդ հարձակումները ներառում են «տարբեր տեսակի հրթիռներով, կարգավորվող օդային ռումբերով, հարձակողական անօդաչու սարքերով հարվածներ։
«Մարդկային կյանքի լիակատար անտեսումը և մշտական տեռորն այն է, ինչ փորձում է տարածել Ռուսաստանը»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կրկին կոչ է արել տրամադրել Ուկրաինային «բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր», ինչպես նաև «անհրաժեշտ սպառազինություն՝ անհրաժեշտ հեռահարությամբ», որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել ռուսական շարունակվող ագրեսիայից։