Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Առասպե՞լ, թե՞ իրականություն. ինչպե՞ս ստեղծվեց ռոկֆոր պանիրը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռոկֆորը (ֆր. Roquefort) ֆրանսիական պանրի տեսակ է, որը պատկանում է բորբոսային պանիրների շարքին: Անվանվել է Ռուերգե նահանգի համանուն գյուղի անունով: Ռոկֆոր պանիրը պատրաստվում է միայն ոչխարի կաթից և կարող է հասունանալ միայն պատմական Ռուերգ նահանգի Մասիֆ Սենթրալի հարավում գտնվող քարանձավներում՝ համաձայն ԵՄ աշխարհագրական անվան պաշտպանության կանոնների: Այդ տարածքում էլ, որտեղ ոչխարաբուծությունը լայն տարածում ունի, ծնվել է ոչխարի պանրի հասունացման տեխնոլոգիան կրաքարե քարանձավներում, որի շնորհիվ պանրի ներսում ձևավորվում է Penicillium roqueforti տեսակի ազնիվ բորբոսը, որը և պանրին տալիս է բնորոշ համ ու բույր:

Եթե խոսենք մարդկության պատմության մասշտաբով, ապա պետք է փաստել, որ բորբոսային պանիրը (dor blue, camembert, brie և այլն) համեմատաբար երիտասարդ արտադրանք է: Մինչ պանրի այդ տարատեսակի հայտնվելը համաշխարհային խոհարարական ասպարեզում, պանրի պատրաստումն արդեն եղել է բավականին զարգացած արհեստ իր մշակված տեխնոլոգիայով, կանոններով, մասնագետներով և սարքերով: 7000 տարի առաջ պանիր պատրաստելու համար մարդիկ օգտագործում էին միայն հատուկ ընտրված թարմ կաթ: Մարդկության փորձը ենթադրում է, որ բորբոս պարունակող ապրանքները պիտանի չեն սննդի համար: Ըստ որոշ գիտնականների, բորբոսով պատված պանիրների առաջացումը եղել է զուտ պատահականություն: Այն, թե ինչպես է դա պատահել, ներկայացված է մի հին ֆրանսիական լեգենդում: Դա տեղի է ունեցել մոտ 1700 թվականին Ֆրանսիայում՝ Ռոկֆոր բնակավայրում:

Այդ տարածքը միշտ էլ հայտնի է եղել իր գեղատեսիլ լեռնային տեղանքով, փարթամ կանաչ խոտով ծածկված հովիտներով, որտեղ մինչ օրս արածում են այծերի և ոչխարների մեծ հոտեր, և քարանձավների առատությամբ: Հովիվներից մեկը, մի պահ թողնելով նախիրը, որոշում է քարանձավներից մեկում ճաշել իր սովորական սննդով, որը եղել է ջուրը, հացը և պանիրը: Նրա համեստ ճաշը ընդհատել է մի հիանալի տեսարան՝ մի գեղեցիկ աղջիկ, որը պատահաբար հայտնվել է այդ կողմերում և անցել նրա կողքով: Կախարդված երիտասարդը, մոռանալով իր աշխատանքի և ուտելիքի մասին, հեռացել է նրա հետևից: Թե հետո ինչ է պատահել հովվի ու գեղեցկուհու հետ, առասպելը լռում է: Սակայն հովիվը վերադարձել է միայն մեկ ամիս անց: Քարանձավում նրա թողած պանիրն ու հացը դեռ այնտեղ են եղել անձեռնմխելի: Այնուամենայնիվ, այս ընթացքում հացը բորբոսնել էր, իսկ պանրի վրա հայտնվել էին բնորոշ կապտավուն շերտեր:

Ըստ ամենայնի, հովիվն այնքան սոված է եղել, որ դա նրան չի անհանգստացրել, և նա կերել է բորբոսնած պանիրը, որի համեմված հոտը և նուրբ աղի համը դուր է եկել նրան: Հովվի օրինակով Ռոկֆոր գյուղի բնակիչները նույնպես սկսել են պանիր և հաց թողնել քարանձավներում, քանի որ քարանձավները շատ են եղել: Ըստ մեկ այլ առասպելի, բորբոսով պանիրը հայտնվել է այլ հանգամանքներում: Ըստ այդ վարկածի, հովիվ տղան քարանձավի ներսում գտնվող մի մեծ քարի վրա հաց ու պանիր է դրել: Այդ պահին նախիրում ինչ-որ բան է պատահել, և տղան դուրս է եկել քարանձավից: Մի քանի շաբաթ անց նա վերադարձել է քարանձավ, որտեղ գտել է իր մոռացած հացն ու պանիրը՝ ծածկված կապույտ բորբոսի բարակ շերտով: Հետո տղան այդ պանիրը տվել է վանականներին, որոնք խնդրել են ավելի մանրամասն պատմել իրենց դուր եկած այդ համեղ պանիրը պատրաստելու բաղադրատոմսի մասին:

Լեգենդն, իհարկե, մնում է լեգենդ, իսկ փաստերը այլ պատմություն են ներկայացնում: Բորբոսով պանրի մասին հիշատակություններ կան պատմիչ Պլինիոսի գրություններում (նա ապրել է մ.թ. 79 թվականին), բայց 15-րդ դարում է Ռոկֆոր գյուղի բնակիչներին տրվել համանուն պանրի արտադրության մենաշնորհ: 1411 թվականի հունիսի 4-ով թվագրված իր հրամանով Չարլզ 6-րդ թագավորը հաստատել է բորբոսով պանիր արտադրելու Ռոկֆորի բնակիչների բացառիկ իրավունքը: Որոշ ժամանակ անց, մինչև 1925 թվականը, կովի կաթը ևս սահմանափակ չափով օգտագործվել է այդ պանրի արտադրության մեջ: Այժմ ստանդարտը Լակոն տեսակի ոչխարի կաթի օգտագործումն է: Ներկայումս էլ ռոկֆորի պատրաստման տեխնոլոգիան չի փոխվել. պանիրը դեռ տեղադրված է Ռոկֆոր գյուղի շրջակայքում գտնվող լեռնային քարանձավներում, որտեղ խոնավ կլիմայի ազդեցության տակ այն ձեռք է բերում իր «ապրանքային նշանը»՝ կապույտ բորբոսային կաղապարը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян