Ուկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական օրինական թիրախ է ՌԴ-ի համար. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ֆրանսիացի հրահանգիչների հարցին, ես հիմքեր ունեմ ենթադրելու, և կան բազմաթիվ կոնկրետ փաստեր, որ նրանք արդեն աշխատում են Ուկրաինայում։ Անկախ նրանից, թե ովքեր են նրանք՝ Ֆրանսիայի զինված ուժերի զինվորականներ, թե պարզապես վարձկաններ, նրանք օրինական թիրախ են մեր զինված ուժերի համար»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Reuters-ը,վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները, հայտնել էր, որ Ֆրանսիան կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա արդեն այս շաբաթ՝ չնայած Ռուսաստանի հետ անմիջական բախման վտանգի։ Սկզբնական փուլում Փարիզը կարող է ուղարկել սահմանափակ թվով հրահանգիչներ, իսկ հետո նախատեսում է թիվը հասցնել մի քանի հարյուրի։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս առաքելությունը չի գործելու Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: