«Սիրելի Սահմիից մի քանի անգամ լավն է լինելու». Գոշ Հակոբյանը՝ նոր ֆիլմի, Իննայի հետ հարաբերությունների, նախկին և ներկա իշխանությունների մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իմ դերասանական և երաժշտական կարիերան ավարտված է: Կարծում եմ, այդտեղ այլևս անելիք չունեմ»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան, պրոդյուսեր Գոշ Հակոբյանը: Նշեց, որ իրեն ամբողջովին նվիրել է Parie մեդիային, և հիմա, նոր՝ 10 մասից բաղկացած ֆիլմի վրա է աշխատում:
«Գլխավոր դերում կրկին կլինի իմ ֆավորիտը՝ Սոս Ջանիբեկյանը: Առավել մանրամասներն այս պահին, կոմերցիոն առումով, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել: Օգոստոսին արդեն կսկսենք նկարահանումները: Կարծում եմ մինչ տարեվերջ կավարտենք ու հանդիսատեսի դատին կհանձնենք նոր ֆիլմ, որը բոլոր առումներով ավելի ուժեղ կլինի նախորդից»,- պատմեց Գոշ Հակոբյանը:
Ֆիլմի վերնագիրը դեռ որոշված չէ: Իսկ ով կմարմնավորի նոր ֆիլմի հերոսուհուն, Գոշը դեռ հստակ չի որոշել:
«Տարբերակներ եմ քննարկում, հնարավոր է Ռուսաստանից հրավիրեմ դերասանուհու: Մի աղջիկ կա, շատ է ինձ դուր գալիս, պիտք է ուղղակի հասկանանք՝ լեզվային բարիերը կկարողանա հաղթահարել, թե ոչ: Եթե դա խնդիր չեղավ, կուզեմ անպայման նաև դրսի դերասանների հետ աշխատել»: Գոշը նշեց, որ սիրում է նվիրվել գործին ու վստահեցնում է, որ նոր ֆիլմը «Սիրելի Սահմի»-ից մի քանի անգամ լավն է լինելու:
Իր և դերասանուհի Իննա Խոջամիրյանի բաժանման մասին լուրերին Գոշը չցանկացավ անդրադառնալ, նշելով, որ թեման ինչպես միշտ, հիմա նույնպես քննարկումների սեղանին չի դրվում:
«Չեմ մեկնաբանելու: Իմ անձնական կյանքը երբեք չեմ օգտագործում կոմերցիոն նպատակներով: Նորմալ է, որ մարդկանց միշտ հայտնիների անձնականն ավելի շատ է հետաքրքրում, քան կարիերան, բայց անձնական կյանքով գումար աշխատելը կամ դրա միջոցով հայտնիությունը պահելը չեմ ընդունում: Անձնականը հենց այն տեղն է, որը պիտի մնա ստվերում»,-ամփոփեց դերասանը:
Իսկ, թե որքանով է անհանգստացնում, հետաքրքրում կամ խանգարում մեր երկրում տիրող քաղաքական խառը իրավիճակը, Գոշը նշեց, որ մտահոգությունը ադեկվատ սահմաններում է:
«Անկախ նրանից, որ կառավարությունն է եղել, ինձ երբեք չի խանգարել: Թե՛ նախկինների, թե՛ ներկաների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց միշտ էլ ինձ ապաքաղաքական եմ դիրքավորել»:
Գոշը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, հետևաբար կարծիք հայտնելը միամիտ է համարում:
«Չեմ հետաքրքրվում, ֆեյսբուքյան էջ չունեմ, լուրերին էլ չեմ հետևում: Ավելի շատ նյարդայնանում եմ, որ իմ գործընկերները անհանգստանում են, խանգարում է իրենց գործին: Ես փորձում եմ միջամտել, ասել, որ խուճապի կարիք չկա: Եթե ամեն մեկս մեր գործը լավ անենք, լավ կլինի»:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live