ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈԻՆԻՍԻ). Կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են մի քանի մարզերի ցանքատարածություններն ու այգիները. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաց լեզվի համաշխարհային օր, Արգենտինա՝ Ինեներների օր, Բոլիվիա՝ Ուսուցիչների օր, Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր, Ուկրաինա՝ Լրագրողների օր, Շվեդիա՝ Շվեդիայի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1404– թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1903-ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
1917– ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը։
1919-ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը:
1961-վախճանվել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյանը:
1969– վախճանվել է քանդակագործ Արա Սարգսյանը։
1990-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունցը:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիկարագուայի հետ։
2005-Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուներին, որոնք պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար աֆրիկյան այդ երկրում դատապարտվել էին երկարատև ազատազրկման:
2006- այդ օրը եղել է 2006 թվականի վեցերորդ ամսի վեցերորդ օրը կամ, այսպես կոչված, 666-ը, որը բազմաթիվ քրիստոնյաներ ընդունում են որպես Սատանայի կամ Հակաքրիստոսի ծննդյան նշան:
2007-Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:
2008-Հայաստանում առաջին անգամ անցկացվել է երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:
2011- կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:
2018- Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:
ԱՇԽԱՐՀ
1599– ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկեսը։
1606– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլը, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։
1664-Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու Յորք:
1799– ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։
1850-Լևի Ստրաուսը ստեղծել է իր առաջին կապույտ ջինսը:
1882-Բոմբեյի ավելի քան 100 000 բնակիչ է զոհվել Արաբական թերակղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից:
1882-ամերիկացի Հենրի Սիլին արտոնագրել է էլեկտրական արդուկը:
1912-սկսվել է Ալ յասկայի Նովարուպտա հրաբխի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը:
1919-խորհրդային իշխանությունը Նեստոր Մախնոյին հայտարարել է օրենքից դուրս:
1923-ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարն ընդունել է իր առաջին բանտարկյալներին:
1932-ռազմական խունտայի կողմից հայտարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:
1941-վախճանվել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1942-կայացել է առաջին թռիչքը սինթետիկ գործվածքից ստեղծված պարաշյուտով:
1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել դաշնակիցների զորքերի ափհանում Նորմանդիայում:
1946– Նյու Յորքում ստեղծվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ն։
1957-Մոսկվայում բացվել է առաջին «Մանկական աշխարհ» հանրախանութը:
1982– Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իսրայելական զինված ուժերը մտել են Լիբանան:
1984– ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրել է իր ստեղծած «Տետրիս» խաղը։
2002– Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։
2019-Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կրտսեր բուժաշխատողի՝ 85 պացիենտի սպանության մեղադրանքով։
2023- Ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ քանդվել է Կախովսի հիդրոկայանի ամբարտակը, որի արդյունքում հեղեղվել է 28 բնակավայր, էվակուացվել է մոտ 38000 բնակիչ, զոհվել է 52 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում