Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ОБЩЕСТВОԱկբա Լիզինգի և «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։
«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել և ստանալ լիզինգ առանց Երևան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարևորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված և վարձակալությամբ սարքավորումների և մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։
Շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։
«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ հասցնում է սպառողներին։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: