Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Մասնավորապես, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանու՞մ է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։ Այս գործընթացում ճիշտ կողմնորոշվելու, այսինքն, պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը հանդիսանու՞մ է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՝ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։ Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող հանդիսանալ երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որն, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12,000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60,000 ՀՀ դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասվ՝ 2-3 աշխատանքային օր։ Այսինքն, բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցներն ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։

Այս իրավիճակը կարգավորելու նպատակով ՊԵԿ կառուցվածքում ընթացիկ տարվա ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։

Այսպես, 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում տվյալ աշխատախմբին «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900 հայտ, 3094 ապրանքատեսակ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ, 1247 ապրանքատեսակ։

Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 848 հայտ (900-ից), 2977 ապրանքատեսակի համար (3094-ից), երկակի նշանակության ապրանքների մասով՝ 96 հայտ (135-ից), 1063 ապրանքատեսակների համար (1247-ից)։ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։

Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 52 հայտ, 117 ապրանքատեսակ, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 39 հայտ, 184 ապրանքատեսակ (փորձաքննության ուղարկված ապրանքատեսակների քանակը մեծ է, քանի որ սկզբնական շրջանում ծրագիրը հնարավորություն չէր տալիս հայտում ներառված ապրանքնատեսակներից որոշներն ուղարկել փորձաքննության, ուղարկվում էր ամբողջ հայտը՝ անկախ այն հանգամանքից, որ փորձագետի եզրակացություն անհրաժեշտ էր ընդհամենը մեկ կամ մի քանի ապրանքների մասով (օրինակ՝ մեկ հայտի մեջ եղել է 35 անվանում ապրանքատեսակ, որից փորձագիտական եզրակացություն անհրաժեշտ է եղել ընդհամենը 5 ապրանքատեսակի համար, բայց ուղարկվել է ամբողջ հայտը), այդ խնդիրը կարգավորվել է սույն թվականի մայիսի 2-ից)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի՝ ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսվարողները տնտեսել են նախ՝ ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15,936,000 ՀՀ դրամ, որից 10,176,000 ՀՀ դրամ՝ ռազմական նշանակության ապրանքների մասով, և 5,760,000 ՀՀ դրամ՝ երկակի նշանակության ապրանքների մասով։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества