Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին, ատոմային սուզանավ կուղարկի Կուբա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Կազան» ատոմային սուզանավը, որը միջուկային զենք չի կրի, հաջորդ շաբաթ կժամանի Հավանա, հայտարարել են Կուբայի կոմունիստական իշխանությունները. ինչպես նկատում է The Guardian-ը, ռուսական միջուկային սուզանավի ժամանումը տեղի կունենա Մոսկվա-Վաշինգտոն լարվածության աճի ֆոնին:
Բացի այդ, Կուբայի ափ կհասնի ռուսական ռազմածովային ուժերի ևս երեք նավ՝ «Ադմիրալ Գորշկով» հրթիռային ֆրեգատը, «Ակադեմիկ Փաշին» ծովային տանկերը և «Նիկոլայ Չիքեր» փրկարար քարշակը: Դրանք հունիսի 12-ին կայանելու են Կուբայի մայրաքաղաք Հավանայի նավահանգիստում և այնտեղ կմնան 5 օր:
«Նավերից ոչ մեկը միջուկային զենք չի կրում, ուստի դրանց կանգառը մեր երկրում սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանի համար»,- ասվում է նախարարությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live