Հուսով ենք՝ հայկական կողմը մեզ հետ կկիսվի Բուչայում սպանվածների ցուցակով, որը նրան է փոխանցել Կիևը. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, News.ru-ի հարցին պատասխանելիս, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Կիևի մարզի Բուչա քաղաք:
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը՝ հայկական պաշտոնական պատվիրակությունը, այդ մարդկանց ցուցակով կկիսվի ռուսական կողմի հետ: Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ որևէ մեկը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, մեզ տվյալներ տրամադրի այնտեղ իբր զոհված մարդկանց ցուցակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական կողմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների «հանցագործությունների մասին», «հերթական սադրանք են»։