Ֆիլիպիններում խորտակված լաստանավի անձնակազմին մեղադրել են սպանության մեջ
ОБЩЕСТВОՖիլիպինների ոստիկանությունը «սպանություն» հոդվածով մեղադրանք է ներկայացրել հինգշաբթի խորտակված լաստանավի անձնակազմին: Այս մասին հայտնել է երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչ Աշեր Դոլինան. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
MV Kim Nirvana-B լաստանավը նավահանգստից դուրս գալուց 20 րոպե անց խորտակվել էր Օրմոկից 200 մ հեռավորության վրա: Նավը շուռ էր եկել բարձր ալիքների պատճառով: Միջադեպից զոհվել է 59 մարդ: Լաստանավի խորտակման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում էր, որ կապիտանն ու անձնակազմի մի մասը ձերբակալվել են:
«Նրանք անզգույշ են եղել և գիտակցաբար գործել են անպատասխանատու կերպով»,- հայտարարել է Դոլինան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



