30 տարի անց․ լեգենդար ABBA-ն կրկին միասին բեմ է դուրս եկել (լուսանկարներ )
ФОТОԱյս շաբաթ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Լեգենդար ABBA-ի քառյակը 30 տարվա դադարից հետո կրկին միասին բեմ դուրս եկավ։ Ֆրիդան, Ագնետան, Բյորնը եւ Բեննին անհավանական անակնկալ էին պատրաստել երկրպագուների համար՝ հայտնվելով Mamma Mia Party-ին Հունաստանում։
Փարթիին ներկա էին միայն 130 հատուկ հրավիրված հյուրեր։ Առաջինը հայտնվել է Բյորնն ու ասել, որ տեղյակ չէ, թե մյուս երեքը գալու են, թե ոչ, բայց ինքը հրավիրել է նրանց։
Սակայն արդյունքում բոլորն էլ եկել են եւ անգամ չորսով բեմ դուրս եկել, սակայն ընդամենը 20 վայրկյանով։ Երկրպագուները հասցրել են լուսանկարել նրանց, եւ լեգենդար քառյակի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Ներկայումս Ագնետան 65 տարեկան է, Ֆրիդան եւ Բյորնը՝ 70, Բեննին՝ 69։ Սակայն երկրպագուներն առաջվա նման սիրում են նրանց՝ անկախ կնճիռների առկայության։





1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



